Արցախի նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ակտիվիստների հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարն արժևորել է քաղաքական ուժերի և հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով ներքաղաքական կայունության գրավականներից մեկը: