Կիևյան կամրջի վրա կանխվել է 29-ամյա աղջկա ինքնասպանությունը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նրան՝ տևական ժամանակ խնդրել և բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական և ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան:
Մանրամասները՝ այստեղ: