Ավագանու՝ «Ծիտ» մականունով անդամը 2007 թվականին դատապարտվել է. Armtimes.com
Երևանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաեև դատապարտվել:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2007 թվականին Երեւան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 38-308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար: Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Արմեն Սահակյանը ևս 11 այլ անձի մասնակցությամբ իրականացրել է մոտ 1.5 միլիարդ դրամի յուրացում:
Մանրամասները՝ այստեղ: