ԶՈւ տանկերը «նախադո՞ւ» են, թե ոչ.Նիկոլ Փաշինյան
«Պետք է հասկանալ` Հայաստանի ԶՈւ տանկերը «նախադո՞ւ» են, թե ոչ».այս մասին այսօր Խորհրդարանի հերթական նիստի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարց է ուղղել «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Դրան ի պատասխան՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈւ–ն մարտունակ է և պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։
«Հատուկ ուշադրության կենտրոնում է նաև վառելիքաքսուքային նյութերի և, բնականաբար, զենքի որակը։ Եթե ոչ բոլոր միջոցներն են պլանով սպառվել, ապա միայն ծախսերի հարցում խիստ լինելու պատճառով։ Մենք այլեւս կանխավճարով չենք աշխատում հետազոտական հաստատությունների հետ՝ նրանցից սկզբում կոնկրետ արդյունքներ պահանջելով»,– նշել է Սարգսյանը։