Սա կամ ձեռառնոցի է,կամ Հայաստանի կառավարությունը պարզապես տապալվում է սեփական նախաձեռնությունների ներքո
Ինչպես հիշում է ընթերցողը, Վարչապետ դառնալուց եհտո Կարեն Կարապետյանը խոսեց հայաստանում միլիարդավոր դոլլարների ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին,մի քանի ամիս առաջ բացվեց «Հայաստանի ներդրողների ակումբը»,որտեղ հիմնականում ընդգրկված էին ռուսաստանի՝ ազգությամբ հայ բիզնես շրջանականրեը,Տաշի ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, և որոնք պետք է ներդրումներ անեին Հայաստանի տնտեսության մեջ։
Ինչպես գիտեք, նույն վարչապետը խոսել էր միայն այս տարի շուրջ 800 միլիոն ներդրումներ անելու պատրաստակամության մասին։Տարին համարյա ավարատվում է,սակայն կառավարության ԱԺ-ում հարց ու պատասխանից,վերջնական եզրակացությունների արդյունքում կոնկրետ նշված չէ,թե օրինակ ներդրումները կոնկրետ որտեղ են արվել։ ենթարդենք նշված է 50 միլիոն ներդրումի վերաբերյալ դրույթ,սակայն նշված չէ թե կոնկերտ որ ոլորտում ու ինչ պայմաններով։ այսինքն ստացվում է ՝ միայն թղթի վրա։ Ավելին՝ համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրվող գումարները ներդումների մեջ դնելը, կառավարությունը համարում է բեկում տնտեսության մեջ։ Այսինքն պատկերացնում եք չէ ինչ է տեղի ունենում...դիցուք մեզնից՝ սովորական շարքային հարկատուներից հավաքագրվող գումարները կարող են այդ միլիոնավոոր դոլլարների տակ ներկայացվել որպես ներդում։ ,ինչը մեղմ ասած ծիծաղ առաջացնող երևույթ է։
Սա կամ ձեռառնոցի է,կամ Հայաստանի կառավարությունը պարզապես տապալվում է սեփական նախաձեռնությունների ներքո։ Կոնկրետ այժմ,մինչ այս պահը նշվում է շուրջ 370 միլիոն ներդրումների վերաբերյալ,սակայն դե ֆակտո Կարապետյանի վարչապետության ընթացքում Հայաստանում միայն մի անգամ՝ այն էլ դեռևս քննարկման փուլում գտնվող ՀԵԿ-ի մասին խոսակցություններ են ընթացել,որը ի դեպ եթե կառուցվի էլ ստեղծելու է մաքսիմումը 20 աշխատատեղ։ Սա իհարկե բավարար չէ,էլ չասած որ մյուսների մասին պարզապես տեղեկություններ չկան։ Եթե սա նկատի ուներ Կառավարությունը ներդրուամային միջավայր ստեղծելու մասին,ապա մեղմ ասած մինչ այս պահը այն ակնհայտ ձախողվում է:
Գրիգոր Սաղաթելյան.ֆեյսբուք: