Դոնալդ Թրամփը 9-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկարներ)
Դոնալդ Թրամփի մեծ ընտանիքը կարևոր իրադարձություն է նշում. այս երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի 33-ամյա որդին՝ Էրիկ Թրամփը ունեցավ իր առաջնեկին: Էրիկը և նրա կինը ՝ Լերան երեխային անվանել են Էրիկ Լյուկ ի պատիվ հոր: Ամուսինները համացանցում արդեն կիսվել են իրենց նորածին որդու լուսանկարներով:
«Շնորհավորում եմ Էրիկին և Լերային իրենց որդու ծննդյան կապակցությամբ»,-թվիթերյան իր էջում գրառել է ԱՄՆ նախագահը:
Նորածինը ԱՄՆ ներկայիս նախագահի թվով արդեն 9-րդ թոռնիկն.Թրամփի դուստրը` Իվանկան, 3 երեխաների մայր է, կրտսեր որդին` 5 երեխաների հայր: