«Իրմա» փոթորկի հետևանքով 55 մարդ է մահացել
Ֆլորիդայում «Իրմա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը, տեղական իշխանությունների տեղեկության համաձայն, աճել է ևս 12-ով: Այսպիսով զոհերի թիվը հասել է 55-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղական իշխանությունների հետևանքով՝ ՃՏՊ-ի հետևանքով 6 մարդ է մահացել, 4 անձ չափազանց ուշ են սկսել պատրաստվել փոթորկին, 1 մարդ հոսանքահարվելու հետևանքով է մահացել, իսկ ևս մեկը՝ սրտի կաթվածից:
Բացի դա, փոթորիկը 37 մարդու կյանք է խլել Կարիբյան կղզիներում, 4-ը՝ Հարավային Կարոլինայում, երկուսը՝ Ջորջիայում: