Վագրը կապիկներին մասսայական մահվան է հասցրել
Հնդկաստանում 12 կապիկներից բաղկացած խումբ է սատկել, որոնց մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Տեղի բժիշկները համարում են, որ դա պայմանավորված է եղել վագրի մռնչոցով: Սատկած կապիկներին գտել են սեպտեմբերի 11-ին: Սկզբում տեղի բնակիչները կասկած են հայտնել, որ կենդանիներին թունավորել են, այդ պատճառով հերձում է իրականացվել:
Պարզվել է, որ կապիկներից յուրաքանչյուրը սատկել է սրտի կաթվածի հետևանքով: Կապիկների միաժամանակյա մասսայական մահվան հնարավոր միակ պատճառը, բժիշկների առաջարկով, համարվել է մոտակայքում վագրի կամ գիշատչի մռնչոցի հետևանքով առաջացած վախը: