Արտակարգ դեպք Հյուսիսային պողոտայում. քաղաքացին մահացել է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Թումանյան-Տերյան խաչմերուկում կտրուկ վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը: Ժամանած Շտապ օգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, և նա տեղում մահացել է: Նախնական տվյալներով` գրանցվել է սրտի անբավարարություն: