Եվս մեկ ցցուն օրինակ, թե ինչու Հայաստանում արդարադատություն չկա
Հայաստանի հիմանական խնդիրներից մեկը ինչպես բազում անգամ նշել ենք, ՀՀ -ում արդարության ու արդարադատության համակարգերի նկատմամբ տոտալ անվստահությունն է։ Ունենում ենք սովորաբար երկու իրավիճակներ՝ ժամանականեր,երբ կարծես թե ամենինչ հանգիստ է ու արդարատության բացակայության մասին մենք իմանում կամ տեղեկանում ենք միայն թերթերից կամ միջանձյանին զրույցներից, և իրավիճակներ,երբ ցցուն օրինակներով մենք համոզվում ենք այդ զրույցների ճշմարտացիության մեջ։ Ահավասիկ ՀՔԾ-ն կարճել է Արտակ Սարգսյանի ( ՍԱՍ-ի Արտակ), վերաբերյալ գործը։
Հիշեցնենք,որ ընտրություններից առաջ համացանցում հայտնվեց մի նյութ,որտեղ ԱԺ պատգամավորի եղբայրը ՍԱՍ գրուպի աշխատակցիներին հանդիմանում էր ընտրություններում լավ չաշխատելու ու ձայներ ապահվելու համար։ Թվում էր,նոր կառավարություն ու ԱԺ ձևավորելուց հետո, ժողովրդին խոստումներ տալուց հետո ,պիտի որ գոնե գործնական քայլեր արվեր այս ուղղությամբ ու տեղեկատվություններ էին տարածվում,որ Արտակ Սարգսյանը լինելու է այն առաջին «զոհը» արդարադատությունը վերականգնելու ճանապարհին։ Սակայն արի ու տես,ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու գործը կարճվեց ու արտակ Սարգսյանը ոչ միայն կշարունակի իր գործունեությունը,այլև քրեական պատասխատվության չի ենթարկվի։
Տեղյակ է սրա մասին Սերժ Սարգսյանը,իհարկե տեղյակ է։ Ինչպես կարող է տեղյակ չլինել։ Կարող էր նա թեկուզ իր վարկանիշի համար պատժել Սարգսյանին... իհարկե կարող էր։ Չարեց,որովհետև Սարգսյանը ըստ արժանվույն նյութականապես փոխհատուցել է իր արածների համար երևի թե։ Իսկ հիմա բերենք մի փոքրիկ օրինակ ու այսքանով սահմանափակվենք։ Ռուսաստանի պես կիսաավտորիտար երկրում,որտեղ արդեն քսան տարի է նախագահ է Վլադիմիր Պուտինը,վերջին չորս տարիներին երկու խոշոր նախարար է դատվել,պետական դիրքը չարաշահելու ու միջոցները վատնելու համար։ Սա քիչ, սակայն ամեն դեպքում այն օրինակներից է,որ նույնիսյ այդ երկրում երբեմն կոշտ քայլերի է դիմում իշխանությունը արդարատության համակարգի,իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Սա տևական պրոցես է։
Իսկ Հայաստանում,մարդ արդեն սկսում է անհագստանալ,թե էլ ինչ մակարդակի հանցագործություն պիտի կատարած լինի պետական պաշտոնյան,որ նրա հանդեպ արդար դատ ու դատաստան տեղի ունենա։
Կարեն Համբարձումյան.ֆեյսբուք: