Սինգապուրն առաջին անգամ կին նախագահ ունի
Սինգապուրում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընդունվել: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Երկրի առաջնորդի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 63-ամյա Հալիմա Յակուբը, ով տեղական խորհրդարանի նախկին խոսնակն է: Նա փոխարինել է Թնի Տանային, ով նախագահի պաշտոնում էր նախկին 6 տարիների ընթացքում:
Յակուբը ավտոմատ կերպով ընտրվեց նախագահի պաշտոնում այն բանից հետո, երբ մյուս 3 թեկնածուները չանցան որակավորման փուլը: