ՀՀԿ-ն սովոր է հարցերը «գեղական կարգով» լուծել. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
«Սա եղել է Ելքի անդամների կողմից Հանրապետականների որոշ ներկայացուցիչների սաստում»,- այսօր՝ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով երեկ Երևանի ավագանիում նտեղի ունեցած միջադեպին, նման կարծիք հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքերով ՀՀԿ որոշ ներկայացուցիչների կիողմից հատկապես Անահիտ Բախշյանի հասցեին ուղղված նման մեկնաբանությունները պարբերական բնույթ են կրել, ինչն էլ բորբոքել է խմբակցության մյուս ներկայացուցիչների զայրույթը և նրքանք ստիպված են եղել սաստել:
Իսկ հարցին թե ինչո՞ւ է հատկապես Բախշյանի դեմ ուղղված այդ վիրավորանքները պատգամավորը նշեց, որ մինչև Ելք դաշինքի ընդգրկվելը Երևանի ավագանին այլ մեթոդաբանությամբ է աշխատել:
«Ըստ երևույթին նախկինում որևէ լուրջ քննարկումներ չի եղել և սովորություն է ձևավորված եղել հարցերը «գեղական կարգով» լուծելու: Մերոնք փորձում են սրան վերջ տալ և սա անսովոր ռեակցիա է առաջացրել հանրապետականների մոտ և նրանք այժմ պետք է սովորեն, որ այժմ ուրիշ ձևով են աշխատելու»,- նշեց նա: