Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսայում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումները նվազել են 0,02%՝ կազմելով բարելի դիմաց 48,22 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումները նոյեմբերի դրվածքով ընկել են 0,24%՝ կազմելով բարելի դիմաց 54,14 դոլար: