«Apple»-ը ներկայացրեց նորագույն «iPhone X»-ը. ի՞նչ արժե այն
«Apple» ընկերությունը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է նոր սմարթֆոնը՝ «iPhone X»-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սմարթֆոնի էկրանը 5.8-դյույմանոց է: Նոր սարքավորումը գրեթե չունի եզրային շրջանակներ:
Դիմային« պանելից ամբողջովին վերացել է «Home» կոճակը: Դրա փոխարեն սմարթֆոնում ներկառուցված դեմքի սկաներ կա՝ «Face ID»-ն, որը կարող է ճանաչել սեփականատիրոջ դեմքը: Այս գործառույթը «Touch ID»-ի անալոգն է:
Սմարթֆոնը կունենա մարտկոցի անլար վերալիցքավորում:
Հիմնական տեսախցիկը 12, դիմայինը՝ 7ՄՊ է:
Սմարթֆոնը կարժենա 999 դոլար: Խանութներում կսկսվի վաճառվել նոյեմբերի 3-ից:
Նաև ներկայացվել է «iPhone 8»-ը: