Մոնումենտում ծառերի սպանդ իրականացնելու փաստով քրգործ է հարուցվել. առայժմ «զսպաշապիկ են հագցրել» վանդալներին. Shamshyan.com (տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ծառահատումների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մոնումենտի այգում ինչ-որ վանդալների կողմից ծանր տեխնիկայով ծառերի սպանդ իրականացնելու փաստով, երբ Շուռիկ մականվամբ տղամարդը անգամ իր վանդալիզմին վերջ չէր տալիս, երբ տեսանկարահանվում էր այդ ամենը:
Թաղապետարանում տեղեկություններ էին ստացել, որ Շուռիկը նշված հատվածում բերել և տեղադրել է վագոն-տնակ, որպեսզի հետագայում սպանդի ենթարկված ծառերի հատվածը վերածի բետոնե զանգվածի, որտեղ կառուցելու է ինչ-որ շինություն։
Մանրամասները՝ այստեղ: