Հայաստանը կդառնա ԵՏՄ միակ երկիրը, որ պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, անդրադառնալով փաստին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է և միաժամանակ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր է ստորագրելու, նշել է. «Այն օրը, երբ ստորագրվի Հայաստան-ԵՄ պայմանագիրը, կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ ժամանակ Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը լինելով ԵՏՄ անդամ՝ միաժանակ պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ»:
Նա հավելել է, որ այդ պայմանագիրը հավակնոտ, երկխոսությունների հեռանկար ունեցող, Հայաստանի համար գործունեության լայն հորիզոններ բացող, համարձակ ծրագիր կլինի: