Երևանի ավագանու նախագծերը չէին բխում երևանցու շահերից. «Երկիր Ծիրանի»
Երևանի ավագանիում քննարկված նախագծերը չէին բխում երևանցու շահերից: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Այսօր՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին հիմնականում Երևանի համայնքին պատկանող որոշ հողերի նպատակային նշանակությունը փոխելու, դրանք կառուցապատելու մասին նախագծեր, որոնք չէին բխում երևանցու շահերից: Էլեկտրոնային հաշվիչ սարքերը դարձյալ չէին աշխատում և քվեարկություններն, հարցապնդումներն ու ելույթների հերթագրումն անցկացվեց ձեռքով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երևանի 12 վարչական շրջաններում կատարված այցելությունների ընթացքում երևանցիների բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին, որոնք այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէին և չքննարկվեցին»: