Դա կարող է վերաբերել 2022 թվականին. ՀՀԿ-ն՝ «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիայի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսել է «Ծառուկյան դաշինք»-ի հետ հնարավոր կոալիցիայի մաին:
Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ քաղաքականության մեջ անմահ ոչինչ չկա։ «Դա կարող է վերաբերել 2022 թվականին։ Առայժմ մենք մեր կոալիցիոն գործընկերների հետ շատ խաղաղ առաջ ենք ընթանում, համագործակցում ենք նաև բոլոր խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև «Ծառուկյան» խմբակցության հետ»,- նշել է Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդը։