Ժան-Կլոդ Վան Դամի որդուն ձերբակալել են
ԱՄՆ-ում ձերբակալվել է 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգը՝ հայտնի կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամ կրտսեր որդին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Եղած տեղեկություններով՝ երիտասարդը դանակով սպառնացել է հարևանին:
Նիկոլասը, ում մայրը դերասանուհի Դարսի ԼյաՊյերն է, ձերբակալվել է Արիզոնա նահանգի Տեմպ քաղաքում՝ սեպտեմբերի 10-ին:
Իրավապահնեը վերելակի շուրջ արյան հետքեր են հայտնաբերել և այդ հետքով հասել մինչև երիտասարդ տղամարդու բնակարան: Զրուցելով Նիկոլասի և իր հարևանի հետ, կարգուկանոնի աշխատակիցները պարզել են, որ Վան Դամի որդին վիրավորել է ձեռքը:
Ոստիկանները հեռացան, սակայն 20 րոպա անց Նիկոլասի հարևանը իջավ առաջին հարկ և հայտնեց, որ նա իրեն դանակով սպառնացել է: