Թուրքիայում սպանվել է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը
Թուրքիայում սպանվել է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը: Կնոջը սպանել են Թուրքիայի Անթալիա նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին, նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից կինը մահացել է Դերմեի հիվանդանոցում: Այս մասին գրում է Sputnik.ru-ն՝ հղում տալով Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը:
«Հետաքննությունը վարում է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,-ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: