Կառավարությունը Կարեն Կարապետյանի ու քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է. Շարմազանով
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ կառավարությունը լավ է աշխատում՝ ապահովելով տնտեսական ակտիվ տեմպեր:
«Տնտեսական ակտիվության տեմպերը՝ վեց տոկոսից ավելի, կարծում եմ, դրական միտումներ ապահովում են, և ես կարող եմ ասել, որ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է», - ընդգծեց նա:
Շարմազանովը նշեց, որ Կարապետյանի գլխավորությամբ ձևավորված կառավարությունն իրականացնում է խորհրդարանում հավանության արժանացած ծրագիրը։
Դիտարկմանը՝ շոշափելի արդյունքներ չեն զգացվում, նա չհամաձայնեց և նշեց, որ արտահանումը շեշտակի աճել է, տուրիզմի ոլորտում է աճ գրանցվել։ «Մենք տեսնում ենք այն դրական միտումները, որ կառավարությունը իրականացնում է, և մենք աջակցում ենք այդ կառավարությանը», - ասաց Շարմազանովը։