Լրիվ «Կովկասի գերուհին» մոտիվներով իսկական կինո Լոռու մարզում. «Խոզը, Ցանցառը, Նիկուլինը» ձերբակալված են
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանի որոշմամբ ձերբակալվել են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ, 23-ամյա Հ. Մ.-ն, 22-ամյա Լ. Դ.-ն և 22-ամյա Ալավերդի քաղաքի բնակիչ Ս. Վ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 34-138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նրանք կասկածվում են սեպտեմբերի 7-ին Օձուն գյուղի բնակչուհի, 18-ամյա Ռ. Մ.-ին առևանգելու մեջ: Վերջիններս, որոնց հետ է եղել նաև Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Վ. Բ.-ն, աղջկա,ն իր կամքին հակառակ, քաշքշելու միջոցով նստեցրել են Վ. Բ.-ին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել Շիրակի մարզ:
Հասնելով այնտեղ, Գյումրիում գտնվող ինչ-որ ավտոպահեստամասերի խանութի 2-րդ հարկում աղջկան պահել են, որից հետո նույն Toyota-ով, աղջկա կամքին հակառակ, բերել են Երևան և պահել «Ժասմին» հյուրանոցային համալիրի թիվ 3 սենյակում, որտեղից էլ նույն ավտոմեքենայով տարել են Էջմիածին և նորից, աղջկա կամքին հակառակ, պահել «Անտառային գեղեցկուհի» հյուրանոցային համալիրում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն «Անտառային գեղեցկուհի» հյուրանոցում Հ. Մ.-ն, աղջկա կամքին հակառակ, բռնություն գործադրելու միջոցով՝ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն աղջիկը դիմադրել է. ճանկռել է Հ. Մ.-ի դեմքը, որից հետո ոտքով մի մուշտի է տվել Հ. Մ.-ի գոտկատեղից ցածր հատվածին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Հ. Մ.-ն աղջկան թողել է սենյակում և դուրս եկել:
Մանրամասները՝ այստեղ: