Մի քանի պատճառ, թե ինչու ԵԱՏՄ կազմում մնալ-չմնալու հարցը պետք չէ համեմատել Վրաստանի օրինակի հետ
1. Վրաստանն այսօր կանգնած չէ անվտանգության այնպիսի խնդրի առաջ, ինչպիսին ունեն հայկական պետությունները։
2. Վրաստան պետությունն իր ազգաբնակչությանը մեկ անգամ չէ, որ ենթարկել է ռիսկային ցնցումների, պահի քաղաքական ցանկություններն իրականացնելու, այդ թվում՝ կրոնափոխության։
3. Վրաստանը հեշտությամբ հրաժարվեց որոշ տարածքներից հանուն Եվրամիության:
Այս ամենին պետք է հավելեմ կամ թերևս հիշեցնեմ որոշ խմբավորումների ներկայացուցիչների, որ Եվրամիության հետ պայմանագրի ստորագրումից հրաժարվողը Հայաստանը չի եղել, այլ հենց Եվրամիությունը, որն, ի դեպ, մինչև Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելը տեղյակ է եղել դրա հավանականության մասին ու շարունակել պնդել, որ հակասող հանգամանք չկա։
Սրբուհի Մարկոսյան. Ֆեյսբուք: