Մեսսին խաղում է էշերի հետ. Ֆաուստինո Ասպրիլյա
Կոլումբիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆաուստինո Ասպրիլյան կարծում է, որ Արգենտինայի հավաքականում Մեսսիի թիմակիցներն արժանի չեն նրա հետ նույն խաղադաշտում խաղալուն: Այս մասին գրում է Calciomercato.com-ը:
Նա հայտնել է, որ Լեոն պետք է խաղա լավագույնների հետ:
«Խեղճ Մեսսի: Նա խաղում է էշերի հետ: Այս թիմը կազմում են լրատվամիջոցները, իսկ Մեսսին պետք է խաղա իսկական ֆուտբոլիստների հետ: Լեոն երբ 2-3 անգամ դիպչում էգնդակին, կարող է ապակողմնորոշել մրցակցին, բայց շատ դժվար է թիմային ֆուտբոլ խաղալ նման անտաղանդների հետ»,- նշել է կոլումբացին:
Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Արգենտինան զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: