Երևանում 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է 47-ամյա հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային՝ խաղող պոկելու համար
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նիկոլ Մեջլումյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Հայրապետյանն է, ում մարմնական վնասվածք է պատճառել Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչ, 41-ամյա Արտակ Հակոբյանը: Գ.
Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի թառմայի վրայից խաղող է պոկել, իսկ Հ. Հայրապետյանը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը, ով մահակով մի քանի մուշտի է տվել Հ. Հայրապետյանին:
Մանրամասները՝ այստեղ: