Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները աճում են:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումների թիվը աճել է 0.24 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 49.21 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումները նոյեմբերի դրվածքով բարձրացել են 0.44 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 54.73 դոլար: