Ռուսներն ուզում են լայն տարածում ստանա այն միտքը, թե Կարեն Կարապետյանը 2018-ից հետո էլ հարյուր տոկոսով մնալու է վարչապետի պաշտոնում
«Իրատես» օրաթերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում ռուսական քարոզչամեքենան վերջին օրերին հոգ է տանում, որ հանրային լայն տարածում ստանա այն մտայնությունը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. նա է այն վարչապետը, որի «քուղերը կկապի» ՀՀԿ-ն 2018-ին, իսկ Սերժ Սարգսյանը կնստի կուսակցության գրասենյակում և Բիձինա Իվանիշվիլու նման կղեկավարի երկիրը:
Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ո՛չ ՀՀԿ-ն և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը միանշանակ և վերջնական չեն հայտնել իրենց տեսակետն այդ առնչությամբ:
Ասում են նաև, որ այդ քարոզչամեքենայի առջև խնդիր է դրված մի կողմից՝ հասարակական կարծիք ձևավորել ընդդեմ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի, մյուս կողմից` հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ լուրջ խնդիրներ կունենան, եթե նման և մնացյալ հարցերում Ռուսաստանի գերակա շահն անտեսեն»:
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: