iPhone 8-ը գետնի տակ կներկայացվեն
Apple-ի արտադրանքները կներկայացվեն մի շինությունում, որի մեծ մասը գտնվում է գետնի տակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ ապրանքանիշի արտադրանքների պրեզենտացիան տեղի է ունենալու Սթիվ Ջոբսի անվան թատրոնում, որի գետնի տակ եղած հատվածում նոր iPhone-ներն առաջինը կտեսնեն լրագրողները:
Դրանից հետո iPhone-ները կցուցադրվեն նաև մյուս ներկաներին:
Հիշեցնենք, որ Apple-ը նոր արտադրաննքները կներկայացնի սեպտեմբերի 12-ին: