«Իրմա» փոթորիկը ոչնչացրել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը
Սեն-Մարտենում գտնվող Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանը գործնականում ոչնչացվել է «Իրմա» փոթորկի հետևանքով: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Փոթորիկը կործանել է օդանավակայանի շենքը, ինքնաթիռները:
Սեն-Մարտեն և Սեն-Բարտելեմի կղզիներում «Իրմա» փոթորկի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը ծանր տրավմաներ են ստացել:
Նշենք, որ Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանը աշխարհի 10 ամենավտանգավոր օդանավակայանների թվում է: