Վարդան Ասոյանի տարեկան եկամուտները գերազանցել են 22 հազար դոլարը
Past.am-ը գրում է.Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է, ինչի մասին վկայում է Ասոյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Մասնավորապես, Ասոյանը նախորդ տարի երեք փոխարժեքներով դրամական միջոցներ է ունեցել: Տարեսկզբին նա հայտարարագրել էր 71 հազար ԱՄՆ դոլար, 14 միլիոն դրամ և 20 հազար ռուսական ռուբլի: Արդեն տարեվերջին նրա դրամական միջոցներում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ մի մասն ավելացել է, մի մասն էլ՝ նվազել: Արդեն տարեվերջին նրա բանկային հաշիվների վրա կար 65 հազար ԱՄՆ դոլար, 10 միլիոն դրամ և 500 հազար ռուսական ռուբլի:
Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 926 հազար դրամ ու 14 հազար 117 ամերիկյան դոլար և ստացվել են աշխատավարձերից: