Խոշոր ավտովթար Արարատի մարզում.վարորդը, բախվելով կովերին, դարձել է շղթայական ավտովթարի պատճառ.կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է.երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանը իր վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Խրշոյանի զույգ կովերին։
Կովերը, որոնք անցնելիս են ճանապարհի երթևեկելի գոտիով, տեղում սատկել են։ Այնուհետև նշված վայրում Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Մուրադյանը իր վարած Ford 350 մակնիշի 10 ՍՏ 565 համարանիշի ավտոմեքենայով բախվել է սատկած կովերին և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ ավտոմեքենայի հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված Վեդի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Պետրոս Ղազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 35 CF 512 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վարորդներից Թ. Թառոյանը և Ա. Մուրադյանի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ալիկ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։