«SOCAR» ընկերության մի խումբ աշխատակիցներ, ի նշան բողոքի, փակել են Բաքու-Սումգայիթ ավտոմայրուղին (տեսանյութ)
Երեկ Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերության մի խումբ աշխատակիցներն, ի նշան բողոքի, փակել են Բաքու-Սումգայիթ ավտոմայրուղին: Պատճառն այն է, որ մասսայական կրճատումների հետևանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են սոցիալապես էլ ավելի ծանր վիճակում: