Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսայում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումները նվազել են 0.18 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 48.57 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումները նոյեմբերի դրվածքով ընկել են 0.41 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 53.16 դոլար: