Ոսկե զուգարանակոնք, որից արդեն օգտվել է շուրջ 100 հազար ամերիկացի (տեսանյութ)
Մարդիկ ժամերով հերթի են կանգնում, որպեսզի օգտվեն ոսկուց պատրաստված լիաֆունկցիոնալ զուգարանակոնքից: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Գրեթե մեկ տարի է, ինչ նյույորքյան Սողոմոն Գուգենհայմի թանգարանում ցուցադրվում է օրիգինալ ցուցանմուշ՝ ոսկե զուգարանակոնք՝ Ամերիկա անվանումով:
18 կարատանոց ոսկուց զուգարանակոնքը բավական կիրառելի է, այսինքն դրանից կարելի է օգտվել ըստ նշանակության, ինչպես էլ վարվել են թանգարանի շուրջ 100 հազար այցելուներ: Նրանք ժամերով հերթի են կանգնել, որպեսզի հայտնվեն 5-րդ հարկում գտնվող փոքրիկ զուգարանում:
Արվեստի նմուշը ստեղծվել է իտալացի դիզայներ Մաուրիցիո Կատտելանի կողմից՝ Kohler դասական մոդելի հիմքով:
Ինչպես նշվում է, ցուցանմուշի իմաստն այն է, որպեսզի «հասարակության լայն շերտերին հնարավորություն տալ օգտվելու շքեղությունից, որը նախատեսված է միայն 1 տոկոսի համար»: