«Renault»-ը ցանկանում է դառնալ «Toyota»
«Renault» ընկերությունը մտադիր է փոխել իր իմիջը ռուսական շուկայում՝ մոտենալով «Toyota»-ի դիրքավորմանը: Այս մասին գրում է Motor.ru-ն՝ հղում տալով «RNS»-ին:
«Ապագայում մեր զարգացումը նշանակալի աստիճանով կհենվի «SUV» սեգմենտի վրա՝ տեղում արտադրված, և ապագայում այս մոդելային շարքը կընդլայնվի»,- նշել է ընկերության թոփ-մենեջերը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են թարմացնել իրենց մոդելները և մոտենալ այն բանին, որն այժմ կա եվրոպական շուկայում՝ սակայն մնալով տեղայնացված բրենդ: Դրա համար պետք է բարեկարգել իմիջը՝ մոտենալով նրան, ինչով զբաղվում է «Toyota»-ն:
Մոտակա երկու-երեք տարվա ընթացքում «Reno»-ն պատրաստվում է ընդլայնել մոդելների շարքը: Մինչև 2020թ-ը ընկերությունը ակնկալում է ամբողջովին թարմացնել ավտոմեքենաների բազան: