Վրաստանն Ուկրաինային խնդրել է ձերբակալել Սաակաշվիլիին
Ուկրաինան Վրաստանի գլխավոր դատախազությունից հարցում է ստացել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզություն վարելու, կալանավորելու և արտահանձնելու մասին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Պետուխովը: Նա հաղորդել է այն մասին, որ վրացի քննիչների կողմից ձերբակալության և արտահանձնման մասին հարցումն ուղարկվել է Ուկրաինա՝ կապված այն բանի հետ, որ նա մեղավոր է համարվում Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:
Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հրամանագիրը ստորագրել էր նախորդ ամիս: