Մխիթարյանը թոփ-5 առաջնությունների` օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականում
Հեղինակավոր «Whoscored.com»-ը կազմել է թոփ-5 առաջնությունների` օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Հայաստանի հավաքականի ավագը, որն օգոստոսին ԱՊԼ-ի 3 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ, ստացել է բարձր` 8,5 գնահատականը:
Բացի Մխիթարյանից, ամսվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը և այլք: