Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումները ընկել են 0,34%՝ կազմելով բարելի դիմաց 47,45 դոլար։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով աճել են 0,23%՝ կազմելով բարելի դիմաց 52,22 դոլար։