Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին. ինչո՞ւ են ուշանում իրենց գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի: Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին՝փորձելով պարզել՝ ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը: Սրան զուգահեռ՝այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից:
Մի շարք դատավորներ էլ դժգոհել են, թե դարձել են առևտրային բանկերի անձնական դատավորները և ուրիշ գործ քննելու ժամանակ չունեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: