Սիրիայում 2 ռուս զինծառայող է մահացել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմավորման կողմից ականանետերի հարվածների ժամանակ երկու ռուս զինծառայող է մահացել: Դա տեղի է ունեցել հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ուղեկցությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դեյր էզ-Զոր նահանգում ավտոմեքենաների շարասյունը ականանետերի հարվածների է ենթարկվել «ԻՊ»-ի ահաբեկիչների կողմից: Դեպքի հետևանքով մեկ ռուս զինծառայող մահացել է, ևս մեկը ծանր վիրավորում է ստացել»,- նշել է ՊՆ-ն:
Վիրավոր զինծառայողին հասցրել են հոսպիտալ, որտեղ նա ևս մահացել է: Նրանց հետմահու պետական պարգևներ են շնորհվել: