ՀՀ հանրակրթական դպրոցներում 2-րդ դասարանի աշակերտները ռուսերեն և անգլերեն սովորում են ռուսական դասագրքերով
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում երկրորդ դասարանի աշակերտները ռուսերեն և անգլերեն սովորում են ռուսական դասագրքերով։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պետական լեզուն հայերենն է․ հանրակրթական դպրոց հաճախող երեխան, օրինակ, անգլերեն պետք է սովորի ռուսերենի միջոցով, քանի որ անգլերենի դասագիրքը ռուսերեն է։
Ես չգիտեմ, թե դա ինչքանո՞վ է օրենքի սահմաններում, բայց գիտեմ, որ ահավոր անտրամաբանական է։ Ես չգիտեմ, թե այս ուղղությամբ ի՞նչ է արել ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը, բայց գիտեմ, որ Հայաստանում երկրորդ դասարանի երեխաները չունեն հայերենով մշակված անգլերեն ու ռուսերեն ուսուցանող դասագրքեր։
Կամ ունեն, բայց այնքան վատն է, որ դպրոցներում գերադասում են դրանցով չանցնել։
Հայոց լեզվին նվիրված ձոները միգուցե լավ են հնչում, բայց պետական մակարդակով, մեղմ ասած, անտեսած ունեն այդ լեզուն։
Կամ ես սխալվում եմ ու իրոք պետք է ու ճիշտ, որ հայ երեխաները Հայաստանում անգլերեն ու ռուսերեն սովորեն ռուսական դասագրքերի միջոցով:
Դերենիկ Մալխասյան. Ֆեյսբուք