Սամվել Պետրոսյանն ու որդին սպառնացել են ընտրական հանձնաժողովի նախագահին. Վրաստանի ԿԸՀ
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Սամվել Պետրոսյանը և նրա որդին՝ Գիորգի Պետրոսյանը, սպառնացել են Հասմիկ Մարանգոզյանին: Այս մասին գրում է «aliq.ge»-ն:
Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ից, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին սպառնացել են «զրկել կյանքից, ընտանիքի անդամներից մեկին ապօրինաբար զրկել ազատությունից և տունը վառել»: ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ սա առաջին դեպքը չէ:
«Երեկ Սամվել Պետրոսյանը ճանապարհին կանգնեցրել է Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Պաատա Փանճիկիձեին եւ բացատրություններ պահանջել իր գործունեության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ: