Ճապոնիայի արքայադուստրը կզրկվի տիտղոսից. նա նշանադրվել է հասարակ քաղաքացու հետ
Ճապոնիայում պաշտոնապես հայտարարել են արքայադուստր Մակո Ակիսինոյի և նրա ընտրյալի՝ Կեմ Կոմուրոյի նշանադրության մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» գործակալությանը: Նա հասարակ քաղաքացի է:
Արքայադուստրը խոստովանել է լրագրողներին, որ հավանել է այդ տղային «արևի պես վառ ժպիտի համար», իսկ դրանից հետո իմացել է, որ նա «անկեղծ, վճռական, աշխատասեր մարդ է, մեծ սրտով»:
Սպասվում է, որ հարսանիքը տեղի կունենա հաջորդ տարվա աշնանը, սակայն սա պաշտոնական տեղեկատվություն չէ:
Այն մասին, որ արքայադուստրը որոշել է հրաժարվել իր թագավորական տիտղոսից և ամուսնանալ հասարակ քաղաքացու հետ, հայտնի էր դարձել մայիսին: