Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին. որն է եղել պատճառը (տեսանյութ)
Այսօր` սեպտեմբերի 3-ին‚ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժությունները‚ որոնց‚ սակայն. Հայաստանը չի մասնակցի‚ քանի որ վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:
Զորավարժություններն ավարտվելու են սեպտեմբերի 11-ին: Այս տարի վրացական և ամերիկյան զորքերից բացի մասնակցելու են նաև Բուլղարիայի‚ Ռումինիայի‚ Լատվիայի‚ Ուկրաինայի ներկայացուցիչները:
Հայաստանը նույնպես հայտարարել էր‚ որ մասնակցելու է: Նշենք‚ որ ՀՀ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել‚ թե որն է եղել մասնակցությունից հրաժարվելու պատճառը:
Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխեում‚ իսկ անցկացման նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է: