Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումները ընկել են 0.04 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 45.94 դոլար։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով աճել են 0.04 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 50.88 դոլար։