Գոռգռոցն ու գողացողների ժպիտները դեռ երկար չեմ մոռանա. ԵՊՀ դասախոսի առևանգման ականատես
Մեկ-մեկ թվում է, թե երազում եմ ապրում: Երեկ ականատես եղա, թե ինչպես են մի քանի տղա մի աղջկա գրկած խցկում մեքենան: Աղջիկը բղավում էր, ընկերուհին մեքենայի դիմացն էր փակել, բղավում էր: Ու մի հոծ բազմություն տղամարդիկ և տաքսու վարորդներ հիմարների պես կանգնած նայում էին:
Էլ չասեմ, որ տաքսիները առևանգողների մեքենաների դիմացն էին կանգնել, 2-րդ գիծ: Ու շատ հանգիստ կարող էին իրենց մեքենաները չշարժելով խոչընդոտել առևանգմանը: Բայց արագ տեղաշարժ արեցին, որ արծաթագույն մեքենան հանգիստ տեղից պոկվի:
Գոռգռոցն ու գողացողների ժպիտները դեռ երկար չեմ մոռանա: Միայն հասցրեցի մեքենան նկարել ու փոխանցել համապատասխան կառույցի, սակայն համարները լավ չեն երևում:
Այսօր լուրերից իմացա, որ փախցրել են 30 տարեկան դասախոսի: Փախցնողն էլ 91 թ. ծնված տղա:
Մարինա Ադուլյան-Անդրյան. Ֆեյսբուք