Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13:15-ին, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք‚ որ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցված էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանում Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: