Մաքրել է պետք էս աղբը մեր երկրից ու նորմալ երկիր սարքել
Ուզում եմ նկարագրել գյուղի տուն: Ուրեմն մարդը 50-60ականներին մի 7*8 չափերի մի տնանման բանա սարքում, մի երկու երեք սենյակ իրար միջով անցնող: Ջուրը դրսում: Դրսում փայտից զուգարան: Որոշ ժամանակ անց, մոտակայքում պետական մեծ շինարարությունա սկսվում, գնում էդ շինարարությունից, ցեմենտ, ավազ արմատուրայա գողանում, էդ տանը մի կցակառույցա ավելացնում:
Դրա տղեն մեծանումա, մի երկու կցակառույց էլ տղենա ավելացնում, ջուրը տեղափոխումա տան մեջ: Հետո տղեն ու թոռը գնում են խոփան: Գալիս են, էդ եղածի վրա ավելացնում են մի հարկ, զուգարանը տեղափոխում են տան մեջ: Մի քիչ էլա փող գալիս, տունը աբլիցովկա են անում ճակիտի մասից:
Պատկերացրի՞ք թէ էդ տունը հիմա ինչ տեսք ունի:
Ճիշտ է, դրսից գեղեցիկ, սիրուն տունա: Բայց, այ ներսում: Ներսում այլանդակություն է, ապրելու համար անհարմար:
Նույնն էլ Հայաստանի վիճակն է: Քանի դեռ բոլշևիզմի փլատակների վրա նոր կիսակառույցներ եք ավելացնում, երկիրը երկիր չի դառնա:
Դրա դասական օրինակը Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն է, որ մեջ մինչև հիմա մարդկանց տուգանում են հանուն սովետական սոցիալիստական հանրապետության:
Մաքրել է պետք էս աղբը մեր երկրից ու նորմալ երկիր սարքել:
Արա Ներսիսյան. Ֆեյսբուք: