Մոտոցիկլիստը‚ խախտելով երթևեկության կանոնները‚ երիտասարդին փրկում է ինքնասպանությունից (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է տարածվել‚ որում երևում է‚ թե ինչպես է մոտոցիկլով ընթացող տղամարդը փրկում մեկ այլ մարդու‚ ով փորձում էր նետվել կամրջից:
YouTube-ում տեսանյութը հրապարակվել է օգոստոսի 30-ին: Ինքնասպան լինողին փրկելու համար մոտոցիկլիստը երթևեկության որոշ կանոններ է խախտում:
Մոտոցիկլիստին հաջողվում է երիտասարդ տղամարդու հետ համաձայնության գալ: Վերջինս նստում է ոստիկանության ավտոմեքենա: