Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի...

Վարչապետը հետևել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շինաշխատանքների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ 542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:

Մարզպետի խոսքով, մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016թ.-ին մարզի համախառն գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 100.7 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում 414.1 հազ. դրամ: Նշվել է, որ մարզում ցածր է ոռոգելի հողատարածքների թիվը. Այն կազմում է առկա վարելահողերի 23 տոկոսը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 1 մլրդ 815.4 մլն դրամի չափով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 7-ը՝ 1 մլրդ 485,9 մլն դրամ: Եվս 6 ներդրումային ծրագիր ընթացիկ քննարկման փուլում են գտնվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և ընթացիկ 3 նոր ծրագիր այս շաբաթ ներկայացվելու է:

Մարզի տնտեսավարող սուբյեկտների և օտարերկրյա ներդրողների կողմից մարզում իրականացվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Եվրամիության աջակցությամբ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը սկսել է ծրագրավորման դասընթացներ Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների համար, Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում և փաթեթավորում: Գյումրիում և Արթիկում կառուցվում են կարի արտադրամասեր: Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը վերանախագծվել է որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 աշխատատեղ: Նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաև զբոսաշրջությունը՝ նկատի ունենալով, որ մարզը հարուստ է պատմամշակութային և հնագիտական հուշարձաններով: Այս առումով կարևորվել է Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Հառիճի և Մարմաշենի վանական համալիրների, Երերույքի տաճարի դերը, որոնք հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար, իսկ «Արփի լիճ» ազգային պարկն իր ուրույն կենսաբազմազանությամբ էկոզբոսաշրջային կլաստերի կազմակերպման լավագույն տարածքն է:

Անդրադառնալով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտներին՝ վարչապետը նախ անդրադարձել է մարզում ոռոգելի տարածքների ցածր մակարդակին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել այդ խնդրի լուծման հնարավորությունների մասին: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու դրա տնտեսական արդյունավետությունը: Արսեն Հարությունյանի խոսքով, մարզում քայլեր են ձեռնարկվելու ներտնտեսային ցանցի զարգացման, ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ և համապատասխան ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Շիրակի մարզի նկատմամբ ցուցաբերել հատուկ ուշադրություն, քանի որ ոռոգելի տարածքների մակարդակն այստեղ խիստ ցածր է:

Վարչապետը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումը և ավելացրել, որ կառավարության նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն զեկուցել է, որ այժմ իրականացվում է սերմաբուծության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է Գյումրիի սելեկցիոն կայանի, Սյունիքի սերմնաբույծների միության և էջմիածնի կայանի գործունեության արդյունքում արտադրել բարձր վերարտադրության սերմեր, որի նպատակն է Հայաստանում գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով: Վարչապետին ներկայացվել է նաև մարզում տեսքտիլի ոլորտի զարգացման ծրագիրը:

Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է, և պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն այդ ամենը ներկայացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ է Գյումրիում զբոսաշրջային կետերի տեղեկատվական կենտրոնի կառուցումը, այժմ աշխատում են նաև վրացական տուրօպերատորներին ներգրավելու ուղղությամբ:

Տեղեկացվել է, որ մարզում ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արձանագրվել է համայնքների սեփական եամուտների 15 տոկոսի աճ, մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 9 հազար 500 դրամ, ինչը բավականին բարձր է մի շարք մարզերի մարզերի ցուցանիշներից: Վարչապետը հետաքրքրվել է այլ մարզերի նկատմամբ համայնքների սեփական եկամուտների հետ կապված վերլուծությունների ընթացքից և գոհունակություն հայտնել կատարվող աշխատանքներից: «2018 թվականին համայնքների բյուջեների պլամանավորման ժամանակ համայնքնապետերին մաքսիմալ պետք է օգնենք և հիմնավորենք, որ նրանք ունեն զարգացման մեծ հնարավորություններ: Սեփական եկամուտների հորիզոնը հստակ սահմանելու ենք ու քայլ առ քայլ գնալու ենք առաջ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել 1763-ի հետ: Վարչապետը կարևորել է աղբահանության ուղղությամբ տեղական բյուջեների ճիշտ կազմակերպումը: «Խնդիրը դնում ենք շատ կոշտ և մեկ ամսվա ընթացքում բոլոր իրավաբանական անձանց մարզպետարանը պետք է բերի իրավական դաշտ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել են նաև Շիրակի մարզում առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, տեղեկետվական տեխնոլոգիաների ոլորտներում, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի, համայնքային զարգացման բնագավառներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տեղեկատվություն է ներկայացվել կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:

դիտվել է 329 անգամ
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan